Ի՞նչ գիտեմ Հայաստանի մասին
Ես գիտեմ Հայկական լեռնաշխարհի մասին: Թե ինչպես է ստեղծվել Հայկական լեռնաշղթան: Եղել են երկու եղբայր, ամեն առավոտ նրանք արթնացել են, իրար բարևել ու կապել գոտիները: Մի օր, երբ նրանք ծերացել էին, արթնացան, բարևեցին միմյանց ու մոռացան կապել գոտիները: Աստված բարկացավ նրանց վրա և վերածեց մեծ լեռների: Այսպես առաջացավ Հայկական լեռնաշղթան:
Հայաստանի հարևան պետություններն են Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Իրանը: Մայրաքաղաքը Երևանն է:
Ես գիտեմ, թե ինչու են Երևանին ասում վարդագույն քաղաք, որովհետև Երևանում շենքերի մեծ մասը սարքված են վարդագույն տուֆից:
Հայաստանի մեծ քաղաքներն են Գյումրին ու Վանաձորը:
Ես շատ եմ սիրում իմ Հայաստանը: