Զորաց եկեղեցու և Արատեսի վանքի մասին

1-օրյա տուր դեպի Արենի, Զորաց եկեղեցի և Հերմոնի վանք
Զորաց եկեղեցի

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան՝ Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտավորապես 12421344 թվականներ) և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուքների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։

ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ 17.jpg
Արատեսի վանք

Արատեսի վանք, հայկական վանք Հայաստանի Վայոց ձորի մարզումԵղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։

13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիnւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով