Իմ ճամփորդությունները

Ես շատ եմ սիրում մեր ճամփորդությունները: Ամեն մի ճամփորդության գնալիս, մենք նախապես հավաքում ենք պայուսակները, պատրաստում ենք շորերը ու հետո առավոտյան արթնանում, հագնվում, նախաճաշում ու ուղևորվում ենք: Մենք բացի քաղաքային կամ մեկօրյա ճամփորդություններից, նաև գնում ենք եռօրյա ճամփորդոությունների օրինակ` Վաղաշեն, Արատես: Ես շատ հեշտ եմ ճամփորդում առանց ծնողների, բայց երբեմն երբ ինձ մենակ եմ զգում: Ես սովորաբար շատ դժվար եմ արթնանում, և ինձ ծնողներն են արթնացնում, բայց ճամփորդությունների օրը ես եմ նրանց արթնացնում:

Ճամփորդությունները կարևոր են, որպեսզի

  1. ճանաչենք մեր Հայաստանը:

2. ՏԵղեկանանք, թե ուր ենք գնում:

3. Ծանոթանանք Երևանին:

4. Սովորենք, թե ի՞նչ է հարկավոր վերցնել ճամփորդելիս:

5. Մտերմանանք ուսուցիչների հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով