Պոչատ աղվեսը (Առակ)

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց.

Աղվեսի կողմից ես պատմում եմ`

Մի անգամ ես իմ պոչը թողեցի թակարդում, ու մտածեցի, թե ոնց ապրեմ այս աշխարհում այսպես խայտառակված: Կանչեցի մյուս աղվեսներին, ու փորձեցի ասել նրանց, որ իրենց պոչերից ազատվեն: Ես սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը նախ` որ նրանք գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Մի իմաստուն աղվես ինձ ասաց`

-Է՛, բարեկա՜մս,  դու մեզ այդ խորհուրդը  չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով