Հաշվետվություն

Մայրենի

Մայրենին իմ ամենասիրած առարկաներից է: Մենք մայրենիի ժամանակ շատ – շատ ենք ընթերցում: Օրինակ` մենք ընթերցեցինք «Քեռի Ֆեոդորը»: Այդ հեքիաթը շատ հետաքրքիր էր: Նաև մենք հունվարի վերջին կազմակերպելու ենք թեյախմություն և քննարկենք «Քեռի Ֆեոդորը» ռուսերեն լեզվով: Մենք ասում ենք շուտասելուկներ, մասնակցում ենք հետաքրքիր ֆլեշմոբների և խաղում ենք զարգացնող խաղեր: Մենք նաև կանչում ենք հյուր ժամանակակից գրողների, ծանոթանում ենք նրանց հետ և եթե իրենց հեքիաթներից հարցեր ունենք, տալիս ենք նրանք պատասխանում են:

Մաթեմատիկա

Ես շատ եմ սիրում մաթեմատիկան, որովհետև ուզում եմ դառնալ իմ պապիկի նման մաթեմատիկոս գիտնական: Ես գիտեմ, որ եթե ուզում եմ գիտնական դառնալ պետք է  շատ լավ սովորեմ և լինեմ նպատակասլաց: Մենք դասարանում լուծում ենք տարբեր տրամաբանական խնդիրներ, որոնք զարգացնում են մեր ուղեղը, լուծում ենք նաև խաչբառեր, սուդոկուներ, գլուխկոտրուկներ, մասնակցում ենք մաթեմատիկայի հետաքրքիր ֆլեշմոբերին: Կազմում ենք խնդիրներ լուցկու հատիկներով, խաղում ենք մաթեմատիկական հավես օնլայն խաղեր և այլն…

Ես իմ ընտրությունը ընտրել եմ մաթեմատիկա:

Ես և շրջակա աշխարհը

Ես շատ եմ սիրում «Ես և շրջակա աշխարհը» առարկան,  որովհետև մենք դրանից իմանում ենք, թե ինչ կա մեր շուրջը: Մենք այդ առարկայից անցնում ենք տիեզերքի, Հայաստանի շրջակա վայրերի  և մեր հայոց հնությունների, սարերի, մարզերի մասին շատ-շատ բան: Սովորում ենք խնամել կենդանիներին և մեր շրջակա աշխարհը:

Մարմնակրթություն

Մենք շատ ենք սիրում մարմնակրթությունը: Այնտեղ մենք խաղում ենք շախմատ, լողում ենք և ամեն առավոտյան անում ենք մարմնակրթություն:

Տեխնոլոգիա

Ես շատ եմ սիրում տեխնոլոգիան: Որովհետև մենք այնտեղ պատրաստում ենք շատ տարբեր բաներ: Օրինակ` նկարում ենք շապիկների վրա, պատրաստում ենք կրծքազարդեր, մագնիսներ, վզնոցներ և այլն…

Ես բլոգավար եմ

Լավ բլոգավարը պետք է իմանա

Ինչպես խմբագրել նյութը

Ինչպես նյութ տանել բլոգ

Ինչպես նյութ տեղադրել բլոգում

Ճիշտ ընտրել բաժինը

Փոխել բլոգի դիզայնը

Գտնել անհրաժեշտ գրառումները

Ուսումնական ճամփորդություն

Շուտով մենք գնալու ենք քաղաքից դուրս բլուրների վրա սահելու: Ես շատ ուզում եմ, որ այդ օրը շուտ գա, որպեսզի մենք սպաս խմենք սահելուց հետո և խաղանք դդմագլոր:

Երբ մենք գնում ենք ճամփորդությունների, ծանոթանում ենք տարածքին, իմանում ենք պատմությունը և լսում ենք հին լեգենդների մասին, ու ավելի լավ ենք ճանաչում մեր Հայաստանն ու աշխարհը:

Սեղանի խաղեր

Ես սիրում եմ սեղանի խաղեր խաղալ ընտանիքիս հետ: Խաղում ենք «Թիվ թվոց», «Գտնելուկ», «Ուղղագրական դոմինո», «Ջենգա», «Մեմո», հավաքում ենք փազլներ և այլն… Եղբայրս դեռ փոքր է, գրել , կարդալ չգիտի, բայց այս խաղերը մեզ հետ խաղում է, օգնում ենք, եթե կարդալու բան է լինում:  

Очет по русскому языку

Я люблю русский язык, потому что я много говорю на этом языке. В этом полугодии мы прочитали разные тексты, выучили новые слова, выполнили упражнения. В рамках проекта “О себе” я подготовила тему “Мой дом”. В рамках проекта “Зима” составила кроссворд о зиме, сочинила загадки, нарисовала новогоднюю открытку. А также мые выучили песни о зиме.

English Report

My name is Arev.

I am 8 years old.

I can read and write in English.

I can translate from English into Armanian and vice versa.

I can make words and sentences plural.

I know professions, names of clothes and colours.

I can tell about me, my family and my friends.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով