Թումանյան պապիկի մասին

Վովա Չոբանյանի բլոգ — Страница 8 — Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց

Թումանյանն պապիկի մասին.

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[5]։Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում , այնուհետև սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում]։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ Սովորել է նաև  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում։ Թումանյանն աշխատակցել  է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ ԴեմիրճյանըԼևոն ՇանթըՂազարոս ԱղայանըԱվետիք ԻսահակյանըՆիկոլ Աղբալյանը և ուրիշներ։

Հովհաննես Թումանյանի հայրը` Տեր-Թադևոսը շատ կարևոր դեր է ունեցել որդու կյանքում: Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․

«Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական, բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող»]։

Թումանյանի մայրը` գործնական ու հաշվետես է եղել։ Հայրը գոհ ու հպարտ է զգացել, որ ուներ բանաստեղծ որդի, իսկ մայրը դժգոհ է եղել որդու զբաղմունքից, որը նրա համար չէր ապահովում բարեկեցիկ կյանք։ Թումանյանի մայրը, լինելով եռանդուն, ավյունով ու կյանքով լի գեղջկուհի, ամբողջ տնտեսությունը վարել է գրեթե մենակ։ Բանաստեղծն այսպես է բնութագրել մորը․

«Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ լավ մայր․ մայրը ամեն ինչ է։ Իմ մայրը սարի պախրա էր, եղջերու․․․ շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր․․․ և ինչ որ սարի բան կա իմ մեջ՝ նրանիցն է»     տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ[47]։ Նրանք ունեցել են 10 երեխա՝ Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Անուշ, Արփենիկ, Արեգ, Սեդա, Թամար:   Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Թումանյան պապիկը  ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր) լույս տեսնելուց հետո։  Թումանյան պապիկի  լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր ստեղծագործությունների  մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը,: Թումանյան պապիկի շատ ստեղծագործություններով ստեղծվել են նաև հետաքրքիր մուլտֆիլմեր, որոնք բոլորս էլ շատ ենք սիրում:     Հովհաննես Թումանյանը մահացել է 54 տարեկանում:   Մեր կրթահամալիրում Թումանյանական օրերը շարունակվում են և մենք ընթերցում, ուսումնասիրում, քննարկում ենք սիրելի բանաստեղծի ստեղծագործությունները:  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով