Ճամփորդություն դեպի Թումանյանի թանգարան

Մենք այսօր գնացինք Հովհաննես Թումանյանի թանգարան:

Այնտեղ շատ հետաքրքիր բաներ կային օրինակ այնտեղ ցույց էին տալիս 3D Հովհաննես Թումանյանին, թե ոնց է նա քայլում, գրում, թե ինչ բարի դեմք ունի նա: Մենք նաև այնտեղ տեսանք, թե ոնց է Սասունցի Դավիթը գալիս իր Քուռկիկ Ջալալիով և Թուր Կեծակիով: Այնտեղ նաև մենք տեսանք Թումանյանի վեց աղջիկների, չորս տղաների և նրա կնոջ Օլգայի դիմանկարները, և շատ — շատ ուրիշ լավ բաներ:

Թումանյանը, իմ պատկերացմամբ, աշխարհի ամենալավ բանաստեղծն է:

Ես ամեշատը համանում եմ նրա գործերից «Չարի վերջը»:

Ես նաև իմ եղբայրների հետ գնացել եմ Հովհաննես Թումանյանի տուն թանգարան որը գտնվում է Լոռվա Դսեղ գյուղում:

Ես շատ սիրեցի այս ճամփորդությունը և բերանս բաց դուրս եկա թանգարանից: Խորհուրդ կտամ դուք էլ գնաք Թումանյանի թանգարան 😯😯😯 :

Իսկ սա մենք ենք և թանգարանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով