Մայրենի « Վարդը »

Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:

Նա պոկեց վարդին բայց վարդը նրա ձեռքը ծակեց, բայց  վարդին ոչ մի օգուտ չտվեց:

2.  Ինչպիսին է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. ____սիրուն _____________ վարդ

բ. ________կարմիր _________ վարդ

գ. _______փշոտ __________ վարդ

դ. ___քնքուշ______________ վարդ

3. Գրի՛ր ու նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը:

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:

Ես կնտրեմ կարմիր գույնը, որովհետև վարդը կարմիր էր:

5. Պատասխանի՛ր.

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:

որ պաշտպանվեն մարդկանցից

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:         

որ փշերը լինեն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով