Ելք ստուգատես

Ես եմ …

Իմ  բլոգի այս բաժնում իմ բոլոր « Ելք» ստուգատեսի գործերն են,  ահա իմ «Ելք» ստուգատեսի նյութերը:

Ողջու’յն…

Ես Արեւ Յուզբաշյանն եմ: Ծնվել եմ  2013.թ. սեպտեմբերի 15 – ին Երևանում, ժամը 3:45: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արեւմտյան դպրոցի 3.2 դասարանում : Սիրում եմ հեծանիվ վարել, ստեղծագործել­, նկարել, երգել, կարդալ, մարզվել, մտածել, խաղալ: Սիրում եմ դեղին գույնը: Շատ եմ սիրում համբուրգեր, պաղպաղակ, մրգեր:

Շատ եմ սիրում բնությունը:

Գնում եմ կարատեի եւ կարուձեւի:

Որ մեծանամ, դառնալու եմ գիտնական եւ ուսումասիրելու եմ տիեզերքը:

Ազատ ժամանակ սիրում եմ նկարել, երգել, ճամփորդել, կերպարվեստով զբաղվել:

Սիրում եմ «Գյուղ կանգնի, գերան կկոտրի» թեւավոր խսքը, ես դա նրա համար եմ սիրում ,որ ես մի բան չեմ կարող, դա նշանակում է, որ դու չես կարող մենակ մի բան անել, իսկ ընկերներիդ հետ կարող ես:

Հեղինակներից սիրում եմ Հովհաննես Թումանյանին, Ջանի Ռոդարիին, Ղազարոս Աղայանին և Դոնալդ Բիսեթին:

Իմ մասին ավելի լավ  կարող եք իմանալ այցելելով իմ բլոգը`

Արև Յուզբաշյան | Արևմտյան դպրոց, 3.2 դասարան (edublogs.org)

                                              Իմ ընկերները…

Ես ունեմ շատ ընկերներ` Արեգա, Ալիսիկ, Փյունիկ, Ադրիանա, Արփի, Ցողիկ, Էմիլի, Վարդ, Մարիա և էլի շատ- շատ ընկերներ: Բայց ամենաշատը սիրում եմ իմ ընկերներ Արեգային ու Փյունիկին: Փյունիկը շատ լավն է: Ես իրեն շատ եմ սիրում: Նա շատ ծիծաղելի պատմություններ է հորինում և շատ է սիրում խաղալ: Նա յոթ տարեկան է: Սիրում է դեղին, վարդագույն, կարմիր  և սպիտակ գույները : Նա շատ բարի է,  շատ խելացի ու սիրուն է, սիրում է ինձ` ես էլ իրեն, խելացի է, որ մեծանա, դառնալու է նկարչուհի… Նա ունի մի քիչ մուգ մաշկ, մուգ շագանակագույն մազեր, շագանակագույն աչքեր.. Իսկ Արեգան շատ լավն է: Ես իրեն շատ եմ սիրում: Նա նույնպես շատ ծիծաղելի պատմություններ է հորինում և շատ է սիրում խաղալ ու երգել: Նա էլ է  յոթ տարեկան: Սիրում է դեղին, վարդագույն, կարմիր  գույները : Նա շատ բարի է,  շատ խելացի ու սիրուն է, սիրում է ինձ` ես էլ իրեն, խելացի է, որ մեծանա, դառնալու է նկարչուհի…

Նա ունի բաց  մաշկ, բաց երանգի  մազեր, շագանակագույն աչքեր..  

Նրանք դեռ երկրորդ դասարան են, բլոգ չունեն:

                                        Իմ ուսումնական տարին. իմ ձեռքբերումներն ու դժվարությունները

Իմ ուսումնական տարին շատ լավ անցավ:  Ուսումնական տարվա ընթացքում մենք շատ լավ բաներ արեցինք: Օրինակ մի քիչ դժվարացել եմ սյունակաձև բաժանումը սովորելիս, բայց հետո շատ ուրախացա, երբ ստացվեց ինձ մոտ:

Մենք այս տարի շատ նախագծեր ենք արել : Մարզական խաղեր ենք խաղացել, գնացել ենք ագարակ, ձի ենք վարել: Մեր դասվարի ` Ընկեր Քրիստնեի ծնունդը նշել ենք ագարակում : Երգել ենք, պարել, խաղացել ու ձի վարել: Եվ էլի շատ — շատ  լավ բաներ արել: Ես սկսել եմ գիրք գրել, մի քիչ դժվար է առաջ գնում, բայց գիտեմ, որ ստացվելու է, ընկեր Քրիստինեն միշտ ասում է, որ `« Կամենալը կարենալ է»…

Իմ բլոգը

Ես շատ եմ սիրում իմ բլոգը: Ես իմ բլոգում շատ հետաքրքիր բաներ եմ գրում, նկարներ, ֆայլեր ու էլի շատ բաներ եմ տեղադրում: Իսկական բլոգավարը պետք է իմանա`

 Ինչպես խմբագրել նյութը

 Ինչպես նյութ տանել բլոգ

 Ինչպես նյութ տեղադրել բլոգում

 Ճիշտ ընտրել բաժինը

 Փոխել բլոգի դիզայնը

 Գտնել անհրաժեշտ գրառումները

Այս պահի դրությամբ իմ բլոգում ունեմ  189 փոստ:`

Բլոգ վարելը շատ լավ բան է: Ինձ այն դուր է գալիս:

Իմ ճամփորդությունները

Մենք մեր կրթահամնալիրում շատ ենք սիրում ճամփորդել: Մենք ճամփորդություններ գնալուց առաջ ուսումնասիրում ենք այն տեղը, որտեղ գնալու ենք, իսկ ճամփորդությունից հետո գրում ենք ճամփորդության մասին պատում, դնում  ենք նկարներ ու հրապարակում մեր ուսումնական բլոգներում: Մենք գնում ենք եկեղեցիներ, թանգարաններ,  ուսումնասիրում ենք Հայաստանը ու Հայաստանի լեգենդները: Ճամփորդություններին մենք հաղթահարում ենք բարձունքներ, գնում ենք եկեղեցիներ, խաղում ենք խաղեր և էլ շատ-շատ բաներ:

Մեր ճամփորդություններին մենք ոչ մի այն գնում ենք տարբեր տեղեր, այլ հանդիպում ենք ժամանակից գրողների, նկարիչների և էլի շատ մարդկանց հետ: Իսկ սա իմ ճամփորդությունների բաժինը, որտեղ ես իմ ճամփորդությունների մասին եմ գրում ` Ուսումնական ճամփորդություններ | Արև Յուզբաշյան (edublogs.org)

Իմ նպատակը

Նպաատակասլաց լինելը շատ կարևոր է: Այն մարդը, ով նպատակ չունի իր կյանքում, ոչ մի հաջողություն չի ունենա: Իմ նպատակն է դառնալ աստղագետ և ուսումնասիրել տիեզերքը ու աշխարհի սկիզբը: Ես իմ նպատակը գրել եմ թղթի վրա ու թաքցրել իմ պատռված կրիա խաղալիքի մեջ ու կարել:

Իմ ամենասիրելի նկարը

Ես ամենաշատը իմ նկարներից սիրում եմ ` «Գունավոր աշուն » նկարը: Այդ նկարի մեջ գազարագույն, դեղին կանաչ և կարմիր երանգներով աշնանային ծառեր են : Ահա այդ նկարը`.

Իմ ամեսիրելի հորինուկը իմ գրածներից

Ես իմ գրած հորինուկներից ամենաշատը սիրում եմ « Գարնան և ձմռան վեճը »: Ահա այդ հեքիաթը.

Ձմեռն ու գարունը վիճում էին , թե ում հերթն է վայելելու բնությունը:

Եվ նրանք ամբողջ օրը կռվում էին:

_ Ձմե’ռ, արդեն քո երեք ամիսը  դու վայելեցիր, հիմա իմ հերթն է,-ասաց գարունը:

_ Ո՛չ, ի’մն է, որովհետև իմ փետրվար ամիսը քսանութ օր ունի, իսկ քո ամիսները բոլորը երեսուն կամ  երեունմեկ օր ունեն: Դրա համար էլ  դու պետք է քո մարտ ամսից երեք օր ինձ տաս:

_ Ո’չ, եթե այդպես լինի իմ մարտ ամիսը կունենա քսանութ օր:

_ Դե հիմա ի՞նչ անենք, գարո’ւն:

_ Ես մի միտք ունեմ, ձմե’ռ:

_ Դե ասա, գարու’ն:

_ Մենք պետք է այնպես  անենք, որ մենք երկուսս էլ հավասար օրեր ունենանք, իմ մարտը և քո փետրվարը:

_ Լավ: Բայց ո՞նց անենք, գարու՜ն:

 _Այ այսպես, ձմե՛ռ: Ես քեզ կտամ երկու օր: Դրանից քո մոտ կլինի քսանիննը օր, իմ մոտ նույն պես:

_ Օ՜,  ինչ լավ միտք է, գարու’ն: Կեցցե’ս, գարո՜ւն, դու լավն ես, ինձ զիջեցիր:

Այստեղ գարունը մեղմ ժպտաց և ասաց:

_Դու ել ես լավը, ձմե’ռ, դու ամենալավ եղանակն ես, որովհետև դու Նոր տարի ես բերում:

Առաջարկում եմ կարդալ`…

Առաջարկում եմ կարդալ «Քորլայն» գիրքը: Այդ գիրքը մի քիչ վախենալու գիրք է, բայց շատ արկածային ու հավես: Իհարկե ես ամեն քնելուց առաջ կարդում էի այդ գիրքը ու չէի կարողանում քնել: Այդ գիրքը մի աղջկա մասին էր, ում մայրիկն ու հայրիկը գնացել էին խանութ ու հետ չէին եկել,  այդ պահին նա շատ սոված էր ու շատ էր ձանձրացած ու մի այսպիսի պատմություն գրեց`

  ԿԱՐ ՉԿԱՐ ՄԻ ԱՂՋԻԿ: ԱՆՈՒՆԸ ԽՆՁՈՐ: ՆԱ ՇԱՏ ԷՐ ՍԻՐՈՒՄ ՊԱՐԵԼ: ՄԻ ՕՐ ՆԱ ԱՅՆՔԱՆ ՊԱՐԵՑ ՈՒ ՊԱՐԵՑ ՄԻՆՉև ՈՏՔԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՆՐԲԵՐՇԻԿՆԵՐ:

Դա շատ ծիծաղելի պատմություն էր, ես շատ ծիծաղեցի: Իսկ հետո նա իրենց հյուրասենիակի միջի դռնով մտավ ու հայտնվեց այդ նույն տանը ու ուղղակի այնտեղ ուրիշ մայրիկ ու ուրիշ հայրիկ, իսկ իրականում հրեշներ կային: Նրանց աչքերի տեղը մեծ, սև կոճակներ էին: Նրանք նրանով էին ուրիշ, որ ուրվականների աշխարհում էին: Ուրիշ մայրիկը Քորլայնին  անընդհատ ասում էր « ես քեզ շատ եմ սիրում Քորլայն » կամ թե « դու իմ մոտ կմնաս մինչև կյանքիդ վերջ » իսկ Քորլայնը ամեն ասածին կտրուկ  պատասխանում էր` ոչ ու ասում էր`

  • — Տուր դռան բանալին, որ ես տուն գնամ,- ասում էր նա:

Եվ ուրիշ մայրիկը գնաց դարակի վերևից հանեց բանալին ու կախեց գոգնոցից: Իսկ հետո շատ արկածային ճամփորդություններով նա վերադարձավ տուն: Շատ լավ գիրք է, խորհուրդ եմ տալիս կարդալ:

Նաև սա մեր դասարրանի « Հորինուկների անթոլոգիան » է:

Մայրենի

Մայրենին իմ ամենասիրած առարկաներից է: Մենք մայրենիի ժամանակ շատ – շատ ենք ընթերցում: Օրինակ` մենք ընթերցեցինք «Քեռի Ֆեոդորը» « Ամենաուրախ եւ ամենատխուր քառասունոտնուկը» «Մյուխհաուզենի արկածները»  :  Ինձ շատ է դուր գալիս, որ մենք այդ պատմությունները ընթերցում ենք դասարանով: Մենք ասում ենք շուտասելուկներ, մասնակցում ենք հետաքրքիր ֆլեշմոբների եւ խաղում ենք զարգացնող խաղեր: Մենք նաև կանչում ենք հյուր ժամանակակից գրողների, ծանոթանում ենք նրանց հետ եւ եթե իրենց հեքիաթներից հարցեր ունենք, տալիս ենք նրանք պատասխանում են: Ահա իմ մայրենիի բաժինը: Իսկ սա էլ իմ հարցազրույց մայրիկիս հետն է:

Մաթեմատիկա

Ես շատ եմ սիրում մաթեմատիկան, որովհետեւ ուզում եմ դառնալ իմ պապիկի նման մաթեմատիկոս գիտնական: Ես գիտեմ, որ եթե ուզում եմ գիտնական, դառնալ պետք է  շատ լավ սովորեմ: Մենք դասարանում լուծում ենք տարբեր տրամաբանական խնդիրներ, որոնք զարգացնում են մեր ուղեղը, լուծում ենք նաեւ խաչբառեր, սուդոկուներ, գլուխկոտրուկներ, մասնակցում ենք մաթեմատիկայի հետաքրքիր ֆլեշմոբերին: Նաև մի օր մենք երկրորդ դասարանցիների հետ խաղում էինք խանութ : Կազմում ենք խնդիրներ լուցկու հատիկներով, խաղում ենք մաթեմատիկական հավես օնլայն խաղեր եւ այլն… Ահա իմ մաթեմատիկայի բաժինը: Իսկ սա իմ մաթեմատիկայի խնդրագիրքն է:

Ես եւ շրջակա աշխարհը

Ես շատ եմ սիրում «Ես եւ շրջակա աշխարհը» առարկան,  որովհետեւ մենք դրանից իմանում ենք, թե ինչ կա մեր շուրջը: Մենք այդ առարկայից անցնում ենք տիեզերքի, Հայաստանի շրջակա վայրերի  եւ մեր հայոց հնությունների, սարերի, մարզերի մասին շատ-շատ բան: Սովորում ենք խնամել կենդանիներին եւ մեր շրջակա աշխարհը: Մենք ընտրում ենք թեմաներ  եւ այդ թեմաներին վերաբերիալ կազմում ենք պրեզետացիա Power point – ով: Ահա իմ Power point – ով  աշխատանքը : Ահա իմ Power pointով աշխատանքը Ահա իմ Ես և շրջակա աշխարհի բաժինը:   

Լրացուցիչ առարկա

Իմ լրացուցիչ առարկան կարուձևն է: Այդ առարկայում մենք ինչ ասես չենք անում: Էլ պայուսակ ենք կարում, հուլունքագործություն ենք անում, գործում ենք համ հուլունքով համ թելով, տիկնիկներ ենք կարում, ասեղնագործություն ենք անում,  հելունագործություն… Ես առաջին դասարանից հաճախում եմ կարուձևի

Մարմնակրթություն

Մենք շատ ենք սիրում մարմնակրթությունը: Այնտեղ մենք խաղում ենք շախմատ, լողում ենք եւ ամեն առավոտյան անում ենք մարմնակրթություն: Մենք անում ենք լող հեծանիվ եւ տարվա վերջում մենք լողի մարմնակրթության եւ հեծանիվի ստուգատես: Ահա Մարմնակրթություն բաժինը

Տեխնոլոգիա — կերպարվետ

Ես շատ եմ սիրում տեխնոլոգիան: Որովհետեւ մենք այնտեղ պատրաստում ենք շատ տարբեր բաներ: Օրինակ` նկարում ենք շապիկների վրա, պատրաստում ենք կրծքազարդեր, մագնիսներ, վզնոցներ եւ այլն… Ահա իմ Տեխնոլոգիա – կերպարվետի բաժինը: Իսկ սա էլ մեր ածիկացանն է:

          Շախմատ – սեղանի խաղեր

          Ամեն ուրբաթ վերջին ժամ մեր մոտ գալիս է ընկեր Առնոլդը: Մենք նրա հետ խաղում ենք շախմատ: Նաև ամեն ուրբաթ մենք բերում ենք սեղանի խաղեր, որպեսզի շախմատի դասին նաև խաղեր խաղանք:

Երգ – երաժշտություն

Մենք մեր դասարանով շատ ենք սիրում երգել: Ամեն երեքշաբթի երրորդ ժամին մենք գնում ենք երգի: Ընկեր Սեդան մեր երգի դասվարը մեզ  շատ – շատ – շատ – շատ – շատ երգեր է սովորացրել: Մենք շատ ենք սիրում երգել: Ես մտածում եմ դառնալ երգչուհի, որովհետև շատ եմ իմ ձայնը սիրում ու շատ սիրուն ձայն ունեմ:

Ամենամսյա ֆլեշմոբեր

Ամեն ամիս ընկեր Քրիստինեն ուղարկում է մայրենիի ու մաթեմատիկայի ֆլեշմոբ: Իսկ ընկեր Վալենտինան ուղարկում է անգլերենի ֆլեշմոբ , իսկ ընկեր Էլինան ռուսերենի ֆլեշմոբ: մենք լրացնում ենք ֆլեշմոբները ու ուղարկում:

                Իմ ամառը…

                 Ես իմ ամառը անցկացնելու եմ իմ հունիսի 14 – ից մինչև օգոստոսի 15 – ը գնալու եմ տատիկիս տուն` իսկ հետո օգոստոսի 17 – ից գնամ Եգիպտոս մինչև  օգոստոսի 24 – ը, իսկ հետո արդեն գնամ դպրոց: Մի խոսքով իմ ամառը շատ լավ կանցնի:

Բարեմաղթանքս իմ բլոգի հետևորդներին

Իմ հետևորդներ, ես շատ ուրախ եմ, որ դուք այս միլիոնավոր բլոգների մեջ գտաք իմ բլոգը ու սկսեցիք հետևել: Ես խոստանում եմ որ իմ բլոգը ավելի լավ կպահեմ, որ դուք ավելի շատ բան սովորեք:

                    English Report

My name is Arev. I am eight.I am a school girl. This year I have learnt many new things.I can speak  about  seasons, I can count from one to one thousand in English, I know the names of many fruits and vegetables. I love painting and I will become an astronomer when I grow up.

Отчет по рускому языку

Меня зовут Арев. Мне 8 лет. Я родилась 15 Сентября 2013 года в Ереване.  Я в этом году успела много чему научится. В этом году мы успели очень многое. Мы прочитали очень многое: Радуга, Доктор Аиболит, Муха Цокoтуха и много других текстов. Мне понравился текст Доктор Аиболит. Наши проекты: «Сказки и осенние краски», «О себе», «Новый год» и «Сказки Корнея Чуковского».  Мне понравился проект «Сказки Корнея Чуковского», потому что это был спектакль.  Я хотела бы работать в следующем году над «Сказками Корнея Чуковского».

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով