Իմ բույսը իմ կենդանին (նախագիծ)

Իմ գերմանամկան անունը ես դրեցի Խամիկ: Նա մարմնագույն էր ու սև աչքեր ուներ:

Հիմա կպատմեմ թե ինչպե՞ս ես նրա անունը դրեցի Խամիկ: Սկզբում, երբ մենք նրան գնեցինք, ես նրա անունը դրեցի Թմբլիկ: Հետո, երբ մենք գնում էինք տուն, ճանապարհին, երբ ես նրա մասին ինչ — որ բան էի ասում այդքան երկար — բարակ չէի ասում Թմբլիկ ասում էի Խամիկ: Հետո մտածեցի, որ եթե ես նրան ասում եմ Խամիկ, ուրեմն նրա անունը պետք է լինի Խամիկ: Խամիկ անունը ես որոշեցի ռուսերեն “хомяк” բառից:

Նրա վանդակն այս նկարի նույն վանդակից էր: Դրանից հետո իմ հայրիկը նրա համար գնեց մեծ, գազարագույն, երկու հարկանի վանդակ:

Մենք իմ ջրամանը դրել էինք Խամիկի վանդակում: Խամիկը շատ էր սիրում քնել իմ ջրամանի մեջ, չէր սիրում իր փափուկ տեղերի մեջ քնել: Երկու շաբաթը մեկ ես ու մայրիկս Խամիկի թեփը փոխում էինք, որպեսզի նա կեղտոտ տեղերում չքնի: Առաջին հարկը նա դարձրել էր զուգարան, իսկ երկրորդ հարկում քնում էր: Նա երկրորդ հարկից իջնում էր սղարանով: Մոտ երկու ամիս առաջ նա սատկեց: Հայրիկն ու մայրիկը նրան մեր շենքի տակ թաղեցին, վրան ծաղիկներ դրեցին: Երկրորդ օրը ես գնացի նրա մոտ և տեսա, որ շունը նրա հոտը զգացել է փորել ու տեսել բան չկա, հետո Խամիկին շպրտել մի կողմ ու գնացել էր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով