Մաթեմատիկա. թվի պատիկ ( 2 )

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի:

Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։

Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը  2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․։ 

Ստացվում է  2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։

Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։

Օրինակ՝  5-ի  միպատիկը կլինի՝ 5‧1=5-ը։

Ցանկացած թվի կրկնապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։

Օրինակ՝  5-ի  կրկնապատիկը  կլինի՝ 5‧2=10-ը։

Ցանկացած թվի եռապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։

Օրինակ՝  5-ի  եռապատիկը  կլինի՝ 5‧3=15-ը։

Ցանկացած թվի  քառապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։

Օրինակ՝  5-ի  քառապատիկը  կլինի՝ 5‧4=20-ը

Ցանկացած թվի  հնգապատիկը   գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։

Օրինակ՝  5-ի  հնգապատիկը     կլինի՝ 5‧5=25-ը։

Այսպիսով՝ 5-ի պատիկներն  են՝  5;10;15;20;25;․․․

Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև   5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝

5,5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25,…

5-ի  ամենափոքր պատիկը 5-ն է։ 

Առաջադրանքներ

  1. Գտիր  9-ի  կրկնապատիկը։ 18
  2. Գտիր  4-ի  եռապատիկը։  12
  3. Գտիր   6-ի  քառապատիկը։ 24
  4. Գտիր  15-ի  հնգապատիկը։ 75   
  5. Գտիր  12-ի  տասնապատիկը։ 120   
  6. Թվարկիր  11-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 70-ից։ 11, 22, 33, 44, 55, 66
  7. Թվարկիր   4-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 4-ի պատիկ ամենափոքր թիվը։ 4, 8, 12, 16, 20, … ամենա փոքրը 4
  8. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 64-ից։ 8,16, 24, 32, 40, 48, 56, …
  9. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։ 13, 26, 39, 52, … ամենա փոքրը 13
  10. Թվարկիր 5-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 25-ից։ 30, 35, 40, 45, 50, …
  11. Թվարկիր  14-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 14-ի պատիկ ամենափոքր թիվը։ 14, 28, 42, 56, 70, 84, 98, … ամենա փոքրը 14
  12. Թվարկիր 16-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 60-ից։ 16, 32, 48, 64, …
  13. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 27-ից։ 36, 45, 54, 63, …
  14. Գրեք  15-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 15-ի պատիկ ամենափոքր թիվը։ 15, 30, 45, 60, 75, 90, 105, 120, … ամենա փոքրը 15
  15. Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի վեցապատիկը։ 600
  16. Ո՞րն է ամենամեծ  վեցանիշ թվի կրկնապատիկը։ 1999998
  17. Ո՞րն է ամենափոքր  հնգանիշ թվի քառապատիկը։ 40,000
  18. Ո՞րն է ամենափոքր  երկնիշ թվի քառապատիկը: 40
  19. Ո՞րն է ամենափոքր  երկնիշ թվի կրկնապատիկը: 20
  20. Սիրելի սովորողներ, «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծի շրջանակներում կազմեք «Ես սեբաստացի եմ» խաչբառ և խնդիրներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով