Ձմեռային ճամբարի ամփոփում

Մենք գնացինք ճամփորդության դեպի Ջրվեժ: Այնտեղ շատ հետաքրքիր էր, մենք սահում էինք սահնակներով: Իմ սահնակը ամենաերկարը գնաց: Մենք նաև կազմակերպեցինք թեյախմություն և քննարկեցինք « Քեռի Ֆեոդորը » ընկեր Էլինայի հետ ռուսերեն լեզվով: Իսկ այսօր քննարկելու ենք ընկեր Վալենտինայի հետ անգլերեն լեզվով: Մենք նաև խաղացինք դդմախաղեր: Գնացինք մեր դպրոցի 2.2 դասարանցիների մոտ և մեր սիրելի Արեգը սովորեցրեց նրանց ռուբիկ-կուբիկ հավաքել: Նաև մենք խաղացինք մաթեմատիկական խաղեր և կազմեցինք մաթեմատիկական խաչբառներ: Սովորեցինք նաև աշխատել «Quizizz >> ծրագրով և պատրաստեցինք հետաքրքիր խաղ-վիկտորինա:

Իսկ ուրբաթ մենք Ղափամայի տոնն ենք նշելու: Հունվարի 31-ին էլ կամփոփենք բնագիտատեխնիկական ստուգատեսը MIND CENTER կրթական կենտրոնում: Կխաղանք լեգոներով, կմասնակցենք ռոբոտաիշնության վարպետության դասի:

Մի խոսքով մեր ճամբարը շատ լավ անցավ: Ես շատ եմ սիրում մեր ճամբարները.

Հաշվետվություն | Արև Յուզբաշյան (edublogs.org)

Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթի ամփոփում | Արև Յուզբաշյան (edublogs.org)

բնագիտական փորձ | Արև Յուզբաշյան (edublogs.org)

Ձմեռային սպորտաձևեր | Արև Յուզբաշյան (edublogs.org)

Խրձիկ տիկնիկներ | Արև Յուզբաշյան (edublogs.org)

Իմ նպատակը | Արև Յուզբաշյան (edublogs.org)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով